Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք որեւէ արվեստագետ կամ այլ գործիչ, որքան էլ վաստակավոր կամ անփոխարինելի լինի, կարո՞ղ է վեր դասվել օրենքից. «Ժողովուրդ»

Ապրիլ 02,2019 11:44

Կոնստանտին Օրբելյանի ազատմանն ընդդիմացողներն երկու հիմնական հակափաստարկներ են բերում, առաջին՝ մաեստրոն ազատվել է նախկին իշխանության կողմից նշանակված լինելու պատճառով, երկրորդ՝ Օրբելյանն անփոխարինելի է, նրա օրոք թատրոնը վերջապես սկսեց շնչել, հետեւապես նրա հեռացումը տնօրենի պաշտոնից թատրոնը կհասցնի շնչարգելության։

Բնավ չենք կասկածում մաեստրոյի բազմաշնորհությանն ու չենք նսեմացնում նրա վաստակը օպերայի վերջին մեկ-երկու տարիների կյանքում, սակայն նաեւ համաձայն չենք բերվող հակափաստարկներին, քանի որ դրանք դեմ են օրենքի առաջ անխտիր բոլորի հավասար լինելու սկզբունքին։ Արդյոք որեւէ արվեստագետ կամ այլ գործիչ, որքան էլ վաստակավոր կամ անփոխարինելի լինի, կամ պատրաստ, ասենք, ՀՀ օպերայի թատրոնին «Լա Սկալայի» կամ «Լոնդոնյան Կոլիզեում»-ի հռչակը բերելու, կարո՞ղ է վեր դասվել օրենքից։

Մինչ հեղափոխական ՀՀ-ում եթե անգամ արտոնյալ, իրենց օրենքից դուրս հայտարարած պաշտոնյաներ կամ կոլեկտիվներ կային, ապա նույն բարքերը նոր Հայաստանում հանդուրժելու նախադեպեր այլեւս չպետք է լինեն, եւ, ի վերջո, եթե մարդն անփոխարինելի է, ապա օրենքները միշտ էլ ենթակա են փոփոխման։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930