Սիրելի՛ հայրենակիցներ,
2016 թ.-ի ապրիլյան պատերազմից ուղիղ երեք տարի է անցել։ Այս ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու որակումներ են եղել, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ այդ փորձությունը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։ Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը։
Արդեն երեք տարի է, որ ամեն անգամ, երբ մտածում եմ պատերազմի, խաղաղության ու առաջընթացի մասին, հանգում եմ միևնույն եզրակացության՝ մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք, որ գրավականն է միաժամանակ և՛ մեր քաղաքացիների բարօրության, և՛ հայրենյաց սահմանների ամրության։
Կարդացեք նաև
Արայիկ ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ