Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինի` հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար. «Ժամանակ»

Ապրիլ 02,2019 10:34

Անցնող երեք տարիների ընթացքում հայկական հանրությունը շարունակաբար վերլուծում է այն գործոնները, հանգամանքները, խորքային սխալները և վրիպումները, ինչպես նաև ընդհուպ հնարավոր, կանխավարկածային ծրագրված դիտավորությունները, որոնք կարող էին հասցնել պատերազմի և դրա ցավալի հետևանքին, հայկական զինուժի և խաղաղ բնակչության զոհերի: Ի վերջո, որքան էլ Ադրբեջանը տվեց շատ ավելի մեծ թվով կորուստներ, այդուհանդերձ, մեզ համար թանկ է մեր ամեն մի կյանքը, ամեն մի քաղաքացու կյանքն ու առողջությունը, լինի զինվոր, թե խաղաղ բնակիչ: Ըստ այդմ, Ապրիլյան պատերազմի գլխավոր դասը պետք է լինեն հենց այդ ելակետից բխող հետևությունները, և միաժամանակ նաև հնարավոր պատճառների լիարժեք բացահայտումը հետագա կրկնություններ թույլ չտալու համար:

Ինքնին հասկանալի է, որ պատերազմը կանխելը դա լոկ մեզնից կախված հանգամանք չէ, բայց մենք պետք է համոզված լինենք, որ մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ և գուցե ավելին: Իսկ այստեղ, առաջին հերթին, իհարկե, պատերազմին պատրաստ լինելն է կանխելու հիմնական գրավականը, հակառակորդի մոտ որևէ գայթակղություն թույլ չտալը: Սա է, որ Հայաստանը չէր ապահովել իբրև պետություն: Եվ ավելին, տարեցտարի ավելի մեծացրել էր Ադրբեջանի այդ «գայթակղությունը», որ կարող է հարց լուծել ռազմական ճանապարհով: Դա կանխեցին բանակն ու հանրությունը:

Ըստ այդմ, մեր խնդիրն է հասնել նրան, որ ունենանք կանխարգելող պետություն: Թավշյա հեղափոխությունն այդ խնդիրը լուծելու մեծ հնարավորություն է, որը նաև օգտագործվում է, այդ թվում՝ արցախյան գործընթացում: Ներքին կառավարման առումով կան արդյունավետության և դինամիկայի հետ կապված տարբեր գնահատականներ ու դժգոհություններ, բայց դրանք նաև պետք է խթան լինեն ավելի մեծ արդյունավետության ու դինամիկայի հասնելու համար: Բուն խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը նկատելիորեն վերագնահատում է իր մոտեցումները պետականության և այդ գործում արցախյան հարցի առումով՝ լավ գիտակցելով, որ անվտանգությունն ու կայունությունը սեփական իրավունքների մասին լիարժեք և հստակ բարձրաձայնելն է, այդ առումով մաքսիմալիզմ դրսևորելը, որովհետև հակառակ դեպքում կարող ենք ընդամենը հայտնվել թույլ օղակի դերում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930