Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտ». «Կա անձնավորված կողմնապահություն Նազենի Ղարիբյանի կողմից»

Ապրիլ 02,2019 09:00

Ապրիլի 1-ի առավոտյան մշակութային գործիչները հավաքվել էին Կառավարության  շենքի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Օպերային թատրոնի նոր տնօրենի նշանակման դեմ։ Նրանց մի մասին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ արվեստագետների թվում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը:

«Առավոտը» պարոն Ջավադյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ինչո՞ւ է հենց Կոնստանտին Օրբելյանը թիրախավորվել: «Կա անձնավորված կողմնապահություն մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից: Տիկին Ղարիբյանը ներկայացնում է ոչ թե մշակույթի գործիչների, այլ մի խումբ մարդկանց շահերը: Վարչապետն ասաց, որ բողոքների հիման վրա է հանձնաժողով ստեղծվել, իսկ ամենակարեւոր բողոքը եղել է մեր նախկին աշխատակից Քրիստինե Նաղդալյանինը, որի ամուսինը` Արտակ Գրիգորյանը, տեղակալն է մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավարի, ում ուղիղ համակարգման տակ մշակույթի նախարարության իրավաբանական վարչությունն  է»,- հայտնեց Լեւոն Ջավադյանը:

Նաեւ տարակուսանք հայտնեց. «Եթե պարոն Օրբելյանը խախտումով նշանակված է եղել, ինչու օպերայի իրավաբանական բաժնի պետ Քրիստինե Նաղդալյանը քայլեր չի ձեռնարկել այդ ժամանակ, եւ ոչ թե բողոքարկել է իր աշխատանքից հեռացվելու պահը, այլ Օրբելյանի նշանակումը»:

Զրույցի վերջում Լեւոն Ջավադյանը հավելեց. «Մենք ճիշտ ենք, հուսով ենք, որ հեղափոխության արդյունքում ձեւավորված նոր կառավարությունը մեր շահերն է պաշտպանելու»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

02.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930