Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտ». «Մենք այդ փաստերը կարող ենք ժխտել»

Ապրիլ 02,2019 08:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի՝ հավաքվել է ավելի քան 3600 ստորագրություն, այդ թվում` հայտնի անունների, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Պարոն Ջավադյանի խոսքով, ինչպես Նիկոլ Փաշինյանը զուտ ՀՀ վարչապետ չէ, այլ աշխարհասփյուռ հայության համար առաջնորդ, այնպես էլ Ազգային օպերային թատրոնը զուտ ՊՈԱԿ չէ, այն ողջ հայության միակ օպերային թատրոնն է:

Լեւոն Ջավադյանը նշեց, որ տպավորված է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից, որն ասել է, թե կան փաստեր, որոնք իրեն են ներկայացվել: «Վարչապետն ասել է, որ եթե ներկայացված փաստերը ճիշտ են, ուրեմն կշարժվեն օրենքով, իսկ եթե դրանց մեջ գոնե մեկը չի համապատասխանում իրականությանը, ապա փաստեր ներկայացնողը կպատժվի եւ կհեռացվի աշխատանքից, իսկ մնացած բոլոր փաստերը կասկածի տակ կառնվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Լեւոն Ջավադյանի  խոսքերով,  իրենք  ունեն բոլոր փաստերը (նախարարությունը.-Գ. Հ.), թե ինչու Կոնստանտին Օրբելյանը չի կարող լինել տնօրեն, քանի որ, ըստ այդ փաստերի,  իբր խախտումներ է արել, միլիոններ են վատնվել: «Մենք այդ փաստերը  կարող ենք ամբողջությամբ ժխտել, հիմա զբաղվում ենք դրանով, որ գրավոր ներկայացվի վարչապետին»,-ընդգծեց նա:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

2-ը ապրիլի 2019 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930