Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովորել, սովորել, սովորել

Ապրիլ 02,2019 10:00

Հայաստանում երբ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ պայքարող խմբերի ներկայացուցիչները կարծիք են հայտնում, ապա գրեթե անխուuափելի է, որ դրանով նրանք փորձում են «բարոյապես ոչնչացնել» դիմացինին: Առաջին հերթին դա, իհարկե, վերաբերում է քաղաքական բանավեճին: Բայց հանգամանքների բերումով հիմա նման բանավեճ է ծավալվել օպերային թատրոնի շուրջ: Անձամբ ես երբեք որեւէ մեկին «բարոյապես ոչնչացնելու», «չոտկելու», «պորտը տեղը դնելու» նպատակ չեմ հետապնդել. եթե վերջին 25 տարում իմ խոսքում քննադատության երանգներ են հնչել, ապա դրանք ընդամենը բարեկամական խորհուրդ էին, որոնք, մասնավորապես, ուղղված էին, ուղղված են եւ ուղղվելու են նախորդ, ներկա եւ ապագա իշխանություններին:
Որեւէ ոլորտի ղեկավար նշանակվելուց պետք է, կարծում եմ, խորապես ուսումնասիրել այդ ոլորտը: Օրինակ, եթե խոսքը մշակույթի մասին է, ապա օգտակար է իմանալ, որ կվարտետը բաղկացած է չորս հոգուց, որ ջութակները սիմֆոնիկ նվագախմբում միշտ չէ, որ ունիսոն են նվագում, որ Կոնստանտին Օրբելյանը օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի առանձին հաստիք չի զբաղեցնում, որ «Գայանե» բալետը եւ «Կարինե» օպերետը տարբեր ստեղծագործություններ են, կամ՝ որ Համազգային թատրոնի հիմքը Սոս Սարգսյանի ուսանողները չէին, եւ այլն:
Նախարար նշանակվելու պահին կարելի է շատ բան չիմանալ ոլորտից: Օրինակ, լուսահոգի Արմեն Երիցյանը մինչեւ արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելը աշխատում էր ոստիկանությունում: Ինձ հետ զրույցում նա խոստովանել էր, որ նշանակվելուց հետո օրական մի քանի ժամ անցկացնում էր ոլորտին վերաբերող գրքերը կոնսպեկտավորելով եւ մասնագետներին խնդրելով «լիկբեզ» անցկացնել: Այդպիսով դարձավ լավագույն նախարարներից մեկը:
Ի՞նչն է խանգարում քաղաքական թիմի այս կամ այն անդամին՝ գործել վերը նշված օրինակով: Ինձ թվում է՝ մեծամտությունը, որը կարող է լինել թե՛ անձնական («սրանք ո՞վ դառան, որ ինձ բան սովորեցնեն»), թե՛ քաղաքական (օրինակ, այս իրավիճակում՝ «սրանք բոլորը ծառայում էին Սերժին, նրա համար էին երգում, պարում, չափ տալիս՝ նրանք իրավունք չունեն կարծիք արտահայտելու»): Նիկոլ Փաշինյանի թիմում ոչ բոլորն են այդպես մտածում: Օրինակ, Լիլիթ Մակունցն ու Մխիթար Հայրապետյանը իրենց նախարարության կարճատեւ ժամանակաշրջանում գնացել են ինքնակրթվելու եւ ոլորտի մասնագետների նկատմամբ հարգանք դրսեւորելու ճանապարհով:
Հուսով եմ, Նազենի Ղարիբյանը նույնպես կգնա այդ ճանապարհով: Դա հեշտ ճանապարհ չէ՝ արվեստի մարդիկ ամբիցիոզ են եւ շատ դեպքերում՝ քմահաճ: Բայց կոնֆլիկտներով եւ սկանդալներով մշակույթի հարցերը հնարավոր չէ լուծել՝ անհրաժեշտ է համբերություն ու տակտ շահառուների հետ շփվելիս: Նաեւ՝ բանակցելու մշակույթ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հա, ի՞նչ՝ճիշտ ա ասում ընկ. Աբրահամյանը: Հենա, Նազոն ուզունդարա էր պարում՝ իբր ֆլամենկո է, հիմա սովորել՝թարաքյամա է պարում, բայց նորից ֆլամենկոյի փոխարեն: Կվարտետն էլ լավ ասեց՝ տոնկի յա չոտկում ախպերս: Ու ամեն տեղ ըսենց՝ մշակույթը մակունցախառը նազո, գիտությունն ու սփյուռքը մխիթարախառը յեսիմ ինչ…Զբաղվում ենք, էլի: Պարզապես շիշ հանձնելու կետի ստատուսով ինչ որ տոչկեք ա պետք բացել՝ մարդ կա, որ ուզում ա նազոյի հետ նույն ազգը չհամարվի: Թող էս մարդիկ էլ հեշտացված ռեժիմով կարողանան հայի փոխարեն գրվել, ասենք, ուրարտացի: Ի՞նչ կլինի, որ: Իմ համար մեկ ա, ես դարս ապրած գեղացի տղա եմ: Մնացածներն են մեղք, որ մտածելու են, թե սա է հայկական մշակույթը:

  2. bzjackal says:

    Էդ աղջկա գրածը, թե՝ “նույնիսկ Հիսուս Քրիստոսն իրեն թույլ չի տվել օրենք փոխել․․․”, իմ կարծիքով, ոչ մի հիմք չի տալիս մտածելու, որ ինքնակրթվելու տեղ կա։ Էլ ու՞ր կրթվի։ Շարմազանովը հաստատ մի քանի գիշեր չի քնել նախանձից։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930