Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հեղեղները շարունակում են ավերներ գործել

Ապրիլ 02,2019 00:32

Այսօր երեկոյան Իրանի Լոռեստան նահանգում տեղացել է վերջին վաթսուն տարվա ընթացքում իր նախընթացը չունեցող հորդառատ անձրև: Փակվել է մարզկենտրոն՝ Խոռամաբադի օդանավակայանի վազքուղին, իսկ Փոլ Դոխտար քաղաքի հիմնական մասը թաղվել է ջրի տակ: Բնակիչները բարձրացել են իրենց տների տանիքների վրա կամ ապաստանել են շրջակա բարձրունքները: Քաղաքն ունի 32,000 շունչ բնակչություն և գտնվում է ծովի մակերևույթից 700 մետր բարձրության վրա:

Աղետի վայր են ժամանել Իրանի տրանսպորտի նախարարը և բանակի ցամաքային ուժերի հրամանատարը. Տարածք են բերվել մարդատար զրահապատ մեքենա տուժածներին փրկելու համար, իսկ եղանակային աննպաստ պայմանների պատճառով ուղղաթիռներն առայժմ չեն կարողանում օդ բարձրանալ: Քաղաքի հետ խզված է հեռախոսային կապը, ավերվել են հարյուրավոր տներ, ճանապարհներ ու կամուրջներ,  նաև Սասանյան դինաստիայի շրջանի երկուհազարամյա պատմական հուշարձաններ:

Աննախընթաց տեղումները շարունակվելու են ևս քանի օր, վտանգված են մի շարք ջրամբարներ և հավանական վտանգներից խուսափելու համար կառավարության որոշումով ջրամբարներից մի մասի փականները բացվել են:

Վաղը Նովռուզի երկշաբաթյա արձակուրդի վերջին օրն է և իրանցիները սովորաբար այդ օրն անց են կացնում բնության գրկում. կառավարությունը ժողովրդին խնդրել է իրենց տներից չհեռանան:

Տիգրան Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930