2017թ. Ադրբեջանում հայտարարեցին «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, ինչի շրջանակներում առևանգվեցին մի շարք զինվորականների ու ենթարկեցին «արտադատարանական մահապատժի», ոմանց էլ դատապարտեցին ազատազրկման:
Որոշ ժամանակ անց սկսվեց հակառակ գործընթաց. մահապատժի ենթարկվածներից ոմանք արդարացվեցին, իսկ կտտանքներով ուղեկցված սպանությունները կատարած զինվորականների դեմ սկսվեց դատական գործընթաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման:
Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ էր հրապարակել դատական այդ գործից, որին կցել էր նաև դատական գործի դրվագներից մեկի լուսանկար։
Հատկանշական է, որ կցված փաստաթղթերից մեկում երևում է խոշտանգումների գործով տուժող անձանց անվանացանկ, որտեղ ի թիվս այլ անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ ևս զինվորականներ են, կա ռազմական հանցագործ Ֆերզալիև էլնուր Գազանֆար օղլուն, ով գլխատել էր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին։
Կարդացեք նաև
Նշենք, սակայն, որ պարզ չէ, թե ռազմական հանցագործը քրեական գործի հատկապես որ դրվագով է համարվում տուժող անձ, կամ արդյո՞ք մյուս զինվորականների նման ենթարկվել է խոշտանգումների՝ թե ոչ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ռազմինֆո»-ի կայքում