Մարտի 29-ին ԵՊԼՀ֊ում տեղի ունեցավ «Պոեզիայի մրցութային միջոցառում», որը բաղկացած էր 3 փուլից. առաջին փուլում հնչեցին հայ բանաստեղծների ստեղծագործություններ, երկրորդ փուլում հնչեցին ռուսերեն (Վ.Բրյուսով) և անգլերեն ստեղծագործություններ, իսկ երրորդ փուլը անակնկալ էր մասնակիցների համար։
Մրցույթի հաղթող ճանաչվեց երրորդ փուլ անցած երեք մասնակիցներից ԵՊԼՀ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Հակոբյանը։ Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ երրորդ փուլ անցած ուսանողների եռյակը՝ պատվոգրեր ու նվերներ։ Մրցույթի մասնակիցներին ողջունեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, նվերներով էր եկել նաև Բրյուսովյան գիտական կենտրոնի և գրադարանի ղեկավար տիկին Չուլյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին երգեր… Եվ, իհարկե, տիրում էր բարձր տրամադրություն, որն էլ փոխանցվեց մասնակիցներին ու հանդիսատեսին։
Մրցույթի մասնակիցներին ողջունեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, նվերներով էր եկել նաև Բրյուսովյան գիտական կենտրոնի և գրադարանի ղեկավար տիկին Չուլյանը։
Երեկոյի ընթացքում հնչեցին երգեր… Եվ, իհարկե, տիրում էր բարձր տրամադրություն, որն էլ փոխանցվեց մասնակիցներին ու հանդիսատեսին։