Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով տեղեկատվության չի տիրապետում, որ Գյումրիում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ

Ապրիլ 01,2019 19:40

Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10 ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ  նախաքննական մարմինն  այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք, հիշյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել իրավասու մարմիններից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ քրեական գործի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930