Մարտի 30-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում հրապարակվել և ԱՀ Ազգային ժողով է ուղարկվել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:
Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Պաշտպանի տարեկան հաղորդումը հասանելի է հետևյալ հղումով`