Այսօր Ապրիլի 1-ն է, եւ «Առավոտը» «Փորձություն» շարքի շրջանակներում այսօր փորձության ենթարկեց պատգամավորների: Մենք նրանց հայտնում էինք սուտ, աբսուրդի ժանրի տեղեկություններ ու հորդորում մեկնաբանել: Թե ինչպես են արձագանքել՝ մանրամասները դիտեք տեսանյութում:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերությունում հարկայինը եւ սննդի անվտանգության տեսչությունը ստուգումներ են արել ու մի շարք խախտումներ հայտնաբերել: Ասում են՝ իրենց մեղրը անարատ չէ: Դուք կերե՞լ եք էդ մեղրից, անարա՞տ է, թե՞ ոչ:
-Վստահաբար կարող եմ ասել, որ Մուլտի ագրոյի արտադրած մեղրը ես ինքս փորձել եմ, թեեւ ընդհանրապես քաղցրակեր չեմ, բայց բացառիկ որակական հատկանիշ ունեցող արտադրանք է: Այդ մասին վկայում են նաեւ բազմաթիվ միջազգային մրցանակները, ստացել է «ադամանդե աստղ», «պլատինե աստղ», բոլոր հնարավոր մրցանակներն ունի այդ մեղրը:
Կարդացեք նաև
Սննդի անվտանգության տեսչությունը խախտում է նշել այն, որ իրենց ներկայության պահին Ռոզա Ծառուկյանը ընկերություն է մտել բարձրակրունկ կոշիկներով, ոչ թե բախիլներով, դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք, իր ընկերությունն է՝ կուզի «չստերով» կմտնի, կուզի՝ կոշիկներով, չէ՞:
-Ինձ համար շատ տարօրինակ է էդ դիտարկումը, սկսենք նրանից, որ տիկին Ռոզա Ծառուկյանն ընդհանրապես բարձրակրունկներ չի հագնում, շատ ցածր էսպես կրունկով կոշիկներ է հագնում, յուրաքանչյուր մարդ կարող է դա նկատել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան
Երեկ լուր տարածվեց, որ Վալերի Օսիպյանը ասֆալտին է պառկեցրել օրենքով գողերի՝ Պզոյին (Արմեն Ղազարյան), Լենինականցի Զապին, Ասետրինային (Ասատրյան Սերգեյ), սրա մեջ շատերը վտանգ են տեսնում, ասում են՝ ի՞նչ վնաս են մեզ տվել օրենքով գողերը, որ բռնում են: Դուք օրենքով գողերից էսքան ժամանակ մի վատ բան տեսե՞լ եք, ճշտի տղերք են:
-Ես օրենքով գող տեսած չկամ: Ոնց որ թե ամեն օր օրենքով գողերի հետռ շփվում ենք…
Կինոներո՞ւմ էլ տեսած չկաք, որ ասում են՝ ճիշտը հիվանդանում է, բայց չի մեռնում…
-Էդ խորհրդարանում էլ են ասել, ընենց որ, դա մենակ օրենքով գողերին չի հարիր, էստեղ օրենքով պատգամավորներ կան:
Լավ, մի հարց էլ՝ երեկ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին բավականին կլոր գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը եւ գումարի հետ նաեւ փոխանցել է «Նատալի ֆարմ» դեղատներից դեղերի խմբաքանակ, որը իրենից լուծողական է ներկայացնում՝ Դյուֆալակ, Սենադե, Գլաքսեն: Էդտեղ դուք ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք:
Ես կարծում եմ, որ հիմնադրամը ինչ-որ բարեգործական ակցիա է արել, կամ ինչ-որ մարմին դիմել է, գործարարներն էլ աջակցել են:
Բայց այստեղ մեսիջ չկա՞, ինչի՞ հենց «Դյուֆալակ», օրինակ, «Սպազմալգոն» կարող էր նվիրել, «Անալգին», բայց չէ, հենց լուծողական:
-Հիմնադրամին հարցրեք, թե ինչի հենց էդ դեղերը: Սամվել Ալեքսանյանը լուծի դեմ պայքարի՞…չեմ կարող ասել, ինձ թվում է, Ապրիլի 1-ն է, դրա համար եք սա հարցնում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց
Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քաղաքական գործիչներ կան, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, այսօր նա ֆեյսբուքյան լայվի միջոցով անուններ է տվել, թե ում նկատի ուներ ու աժիոտաժի տեղիք էր տվել, օրինակ, ասել է, որ Զարուհի Բաթոյանի բաջանաղն է մեկը, որին աշխատանքի էր տեղավորել նախարարությունում, հետո ասել էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, դուք գիտեի՞ք, որ օտարերկրյա գործակալներ կան ձեր շրջապատում:
-Ես դեռ չեմ տեսել տեսանյութը… Կդիտեմ, կհասկանամ ինչ է եղել: Ես, անկեղծ ասած, չեմ կարծում, որ պատգամավորների շրջանում այդպիսիք կան, եթե նման բան լինի, իրավապահ մարմինները…եթե ասում ենք գործակալ, դա նշանակում է, որ տվյալ պաշտոնյան աշխատում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ ի շահ այլ պետության, ճի՞շտ է, ես էդպես եմ ընկալում: ԱԱԾ-ն այդ հարցերով պետք է զբաղվի:
Մի բան էլ հարցնեմ՝ օրերս ստուգումներ են արել Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերությունում ու խախտումներ են հայտնաբերել, իրենց արտադրած մեղրը անարատ չէ, դուք փորձե՞լ եք, անարա՞տ է այդ մեղրը:
-Չգիտեմ, ես նույնիսկ չգիտեմ ոնց տարբերել անարատը ոչ անարատից:
Բնապահպաններն են լուրջ աղմուկ են բարձրացրել, ասում են՝ Ռոզա Ծառուկյանը տանջում է մեղուներին, լավ չի վերաբերվում նրանց:
-Չեմ կարող պատասխանել, միգուցե տարածքային հանձնաժողովում մենք բնապահպաններ ունենք, ավելի մասնագիտական մեկնաբանություն ձեզ կարող են տալ:
Մի հարց էլ՝ երեկ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին Սամվել Ալեքսանյանը փոխանցել է «Նատալի ֆարմ» դեղատներից դեղերի խմբաքանակ, որը իրենից լուծողական է ներկայացնում՝ Դյուֆալակ, Սենադե, Գլաքսեն: Էդտեղ դուք ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք: Զարմանում են, ինչո՞ւ Սպազմալգոն չի տվել, հենց Դյուֆալա՞կ պիտի տար:
Գիտեք, ցանկացած հարցի մեջ փորձում ենք դավադրությունների տեսության դիտանկյունից նայենք: Ես չէի ուզի, որ մենք այդ դիտանկյունից…Եթե կան կասկածներ ինչ-որ բանի, եթե կան տեղեկություններ, որ համապատասխան մարմինները պետք է հետազոտեն, ուսումնասիրեն՝ ապա այո: Երեւի թե պետք է պարոն Ալեքսանյանին դիմել, չեմ կարող ասել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
«Իմ քայլը» հիմնադրամին Սամվել Ալեքսանյանը փոխանցել է մի կլորիկ գումար եւ «Նատալի ֆարմ» դեղատներից դեղերի խմբաքանակ, որը իրենից լուծողական է ներկայացնում:
Բա-ցար-ձա-կապես տեղյակ չեմ, ձեզանից եմ տեղեկանում, մի խորհուրդ, էլի, մոտավորապես կարա՞ք իմանաք՝ հիմա ատամի իմպլանտը ինչքա՞ն է նստում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե ասել ես «ա», ապա պիտի ասես նաև «բ». քանի որ Առավոտը փորձել է «ստուգել» «ազգընտիրների» հումորի զգացումը, ապա ինքը պետք է հենց կրթական աշխատանք տանի դա «ներարկելու» համար: