Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ապրիլյան պատերազմի օրերին ազատամարտիկները «սեւ հումոր» արել՝ «թաղելով» իրենց մարտական ընկերոջը

Ապրիլ 01,2019 18:07

«Արծիվ մահապարտների» հատուկ նշանակության զորագնդի՝ ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից ազատամարտիկներից Սերգեյ Վարդանյանը (լուսանկարում)՝ հայտնի որպես «Դեդ», «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ուշագրավ դեպք պատմեց ապրիլյան պատերազմի օրերից: Նախ նշեց, որ Արցախում եղած ժամանակ զինվորների լարվածությունը մեղմելու համար շատ կատակներ են արել, հումորով հագեցած օրեր են ունեցել միասին: Պատմեց, որ փոքր-ինչ վատառողջ է եղել, բայց պատրաստվել է առաջնագիծ գնալ՝ հերթափոխի:

«Տղաները հասկացան, որ հիվանդ եմ, ասացին՝ «40 աստիճան տաքությունով ո՞ւր ես գնում, չի կարելի»: Այդպես ինձ հիվանդ հանեցին, սկսեցին բղավել, թե՝ «եկեք տղերք, Դեդը հիվանդ էր՝ մեռավ…»: Բոլորը հավաքվել՝ լաց էին լինում: Տղերքն ինձ մահճակալով բարձրացրել էին օդ՝ ուզում էին պտտեցնել, ինչպես հուղարկավորության ժամանակ են անում»,-ծիծաղելով հիշեց Սերգեյ Վարդանյանը:

Վերհիշեց նաեւ, որ մահճակալում պառկած բղավում էր՝ «սպասենք, ի՞նչ թաղել, կիսատ գործ կա, սպասեք վերջացնեմ, նոր կթաղեք»: Ազատամարտիկի պատմելով՝ Նարինե անունով բուժքույրը, որն իր դուստրն է, հավատացել է չար կատակին եւ լաց եղել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/2152604521487949/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930