«Հայկական առողջապահության ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան մտահոգված է սույն թվականի մարտի 30-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արսեն Դավթյանի բերման ենթարկվելու փաստով: Կոալիցիան, դատապարտում է առողջապահական ոլորտում կոռուպցիայի ցանկացած երևույթ, հատկապես երբ այն դրսևորվում է գերատեսչական մակարդակում:
Հարկ է ընդգծել, որ այս ոլորտում ցանկացած ապօրինություն ու հանցագործություն ուղված է ոչ թե որևէ մեկի, այլ ամբողջ համակարգի, պետության, հանրության, բժշկի, բուժառուի ու հատկապես բժշկական ծառայություններից օգտվող երեխաների դեմ: Ուստ մարդու առողջության ու երկարակեցության համար պայքարողներն ու պատասխանատուները պետք է լինեն ազնվագույն և նվիրյալ անձիք: Հայկական առողջապահության ազգային խորհուրդ-կոալիցիան հույս ունի և ակնկալում է, որ բոլոր մեղավորները կպատժվեն արժանվույն: Հայաստանում պետք է արմատախիլ արվեն ցանկացած կամայականություն, ամենաթողություն և անտարբերություն, հատկապես երբ դրանք արտահայտվում են թերևս ամենակարևոր օղակում՝ առողջապահության ոլորտում, այն պետք է ու պարտավոր է մնալ անբասիր: Առողջապահության նախարարության առաքելությունն անկախ քաղաքական փոփոխություններից ու հայացքներից ծառայում է ի շահ հասարակության և քաղաքացու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը:
«Հայկական առողջապահության ազգային խորհուրդ»