Open media hub-ի և USAID-ի աջակցությամբ տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թավշյա էսքիզներ» մուլտիմեդիա նախագծի շնորհանդեսը։
Ծրագրի ղեկավար Նունե Սարգսյանը բացման խոսքով ներկայացրեց ծրագիրը` ընդգծելով, որ այն լրագրողների, մեդիայի և այն մարդկանց մասին է, որոնք հեղափոխության օրերին դարձան իսկական մեդիա։ «Չնայած ընտրված հերոսներ կան, բայց այնուամենայնիվ փորձեք ընդհանրացված նայել այս ամենին և հասկանալ, որ սա այն մասին է, թե ինչպես են մարդիկ դառնում մեդիա»,- ասաց տիկին Սարգսյանը։
Գաղափարը ծնվեց հեղափոխության օրերին։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փորձեց հեղափոխության մատուցման տարբերվող ձև գտնել։ «Նախագիծը իր մեջ ներառում է արխիվային տեսանյութեր, լուսանկարներ, հարցազրույցներ, տեքստեր և վերլուծություններ»,-ասաց նախագծի հեղինակ, ձևավորող և պրոդյուսեր Նատալի Հարությունյանը` խորհուրդ տալով նայել նախագծին որպես վավերագրական ֆիլմ։ Օգտագործվել են ավանդական և նորարար, պրոֆեսիոնալ և սիրողական հաղորդակցման գործիքներն ու մեթոդները:
Նախագծում ընդգրկված են հեղափոխության օրերին եղած բոլոր իրադարձություններն անխտիր` արյունոտ բախումներ, զվարճալի պատահարներ, ինտերնետային մեմեր, պաստառներ, կարգախոսներ, մի խոսքով թմբուկի հարվածներից մինչև Իռայի ամուսին և ոստիկան Աշոտ։
Կարդացեք նաև
Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ