Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողները պատերազմից 3 տարի անց, որոշել են իրենք իրենց խնդիրները վեր հանել եւ լուծումներ գտնել ու պահանջել:
Այսօր ապրիլյան քառօրյայի մարտական գործողություններին մասնակից Վահե Աթանյանն ու Յուրիդա Գաբրիելյանը նշեցին, որ միություն են հիմնել, հատկապես՝ ապրիլյանի մարտական գործողություններին մասնակից տղաների եւ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական, իրավական, կրթական, առողջական խնդիրներով զբաղվելու նպատակով:
«Զարկերակ» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am հարցին՝ ի՞նչ չի արել պետությունը, որ ստիպված են միություն ստեղծել ու այդպես խնդիրները վեր հանել, ո՞ւմ են դիմել, որ կառույցին, որը թերացել է, չի արձագանքել,միության հիմնադիր Յուրիդա Գաբրիելյանն ասաց, որ առայժմ որեւէ գերատեսչության չեն դիմել, եւ նոր միայն փորձում են տղաներին համախմբել «մի տանիքի» տակ, որպեսզի համակարգեն նրանց հուզող հարցերը եւ ըստ այդմ՝ պատասխանատու կառույցներից պահանջեն:
«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» ՀԿ-ն արդեն 60-ից ավել անդամ ունի: Միությանը անդամակցել են Հայաստանից եւ Արցախից: Վահե Աթանյանի խոսքով, մարտական գործողությունների մասնակից տղաներից շատերն այսօր ունեն առողջական ու կրթական՝ ուսման վարձի զեղչման խնդիրներ, նույն գործողություններում զոհված զինծառայողների ընտանիքներն էլ աջակցության կարիք ունեն, սակայն այդ հարցերն անտեսվում են:
Միության հիմնադիրները հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին էլ են հանդիպել, ծրագրերը ներկայացրել: Նրանց խոսքով՝ պետության ներկայացուցիչները դրական են գնահատում այսպիսի միությունների դերը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ