Աշխարհի ու Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա իր համար նոր՝ 70 կգ քաշային կարգում:
Այսօր «Օլիմպավանում» լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իրեն նորմալ է զգում, սակայն ամեն բան պարզ կլինի Ռումինիայում: «Մենք մարզվել ենք սարերում, հիմա այստեղ ենք շարունակում: Հույս ունեմ, որ ամեն բան լավ կլինի: Բոլորը, այդ թվում՝ նաեւ ես, մեկնում ենք մեդալի ակնկալիքով ու պետք է պայքարենք առաջին տեղի համար: 70 կգ քաշային կարգում ես ինձ նորմաալ եմ զգում ու քաշ գցելու խնդիր առանձնապես չունեմ: Առայժմ չեմ կարող ասել, թե որքան ժամանակ կմնամ այս քաշային կարգում, քանի որ այն օլիմպիական չէ: Մտադրություններ կան, սակայն դրանց մասին հիմա խոսել չեմ ցանկանում: Միեւնույն է, քաշս պիտի փոխեմ, որովհետու ուզում եմ մասնակցել 2020 թվականի օլիմպիական խաղերին, սակայն այստեղ շտապողականությունը լավ խորհրդատու չէ: Դեռ ժամանակ կա ճիշտ որոշում կայացնելու համար», – ասաց Դավիթ Սաֆարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ