Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ գոնե իրեն զուսպ պահի, հլը մի հարցնող լինի՝ ինքը որքանո՞վ է որպես նախարար բավարարում պահանջները». Գեւորգ Պետրոսյանը՝ Նազենի Ղարիբյանին

Ապրիլ 01,2019 16:26

ԲՀԿ խմբակցոթյան պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Օպերայում  տեղի ունեցող իրադարձությունները, պատասխանեց. «Մշակութային ոլորտում տեղի ունեցող դեգրադացիոն գործընթացները մեզ համար անընդունելի են: Այս պահին էլ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ բողոքի ակցիայով են հանդես գալիս: Ցանկացած հարցի կարելի է լուծում տալ կոմպրոմիսային տարբերակով, քննարկումներով»:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այստեղ կա զուտ իրավական խնդիր, որի պատասխանը պետք է լինի այն, որ աշխատանքից ազատվածը դիմի դատարան, բայց կա նաեւ մեկ այլ խնդիր՝ պրոֆեսիոնալներին աշխատանքից ազատելով՝ հարց է, թե ովքե՞ր են նրանց փոխարինելու. «Ես խնդրել եմ ինձ տրամադրել ակադեմիական թատրոնի կանոնադրությունը, մի կետ կա, ես նայեմ, կասեմ՝ օրինակա՞ն է, թե՞ ոչ: Այն, որ Օրբելյանը վայելել է կոլեկտիվի հարգանքը, չի կարելի է այդ հեղինակություններին գրիչի մեկ շարժումով ազատել, այն էլ ազատողն այն մարդն է, որը գալիս է ԱԺ եւ ամենատարրական հարցերին, որ ի պաշտոնե պարտավոր է պատասխանել՝ բացարձակ տեղեկատվություն չունի: Այդպիսի անպատրաստ մարդկանց, որ նշանակում են նախարար, գոնե պետք է պաշտոնավարման ընթացքում մի քիչ իրեն զուսպ պահի, հլը մի հարցնող լինի՝ ինքը որքանո՞վ է որպես նախարար բավարարում էդ ոլորտի ղեկավարին ներկայացվող պահանջները, նոր հետո անցնի իր ստորադասներին»:

Խոսելով Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ բեկում չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930