Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները շուրջ երկու ժամ փակ քննարկում էին անցկացնում խորհրդարանում: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` խմբակցության պատգամավորներին մանրամասներ էին պատմում «Իմ քայլի» պատվիրակության` Արցախ կատարած այցից :
Հիշեցնենք, ուրբաթ օրը, երբ «Իմ քայլի» պատգամավորների մի մասն Արցախ էր մեկնում, խորհրդարանի աշխատանքները տապալվեցին, քվորում չկար:
Այդ օրը, քվեարկության տապալումը, ըստ խմբակցության ղեկավարի, տեխնիկական խնդիր էր: «Տրամաբանական չէ, որ առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկությունից հետո, երկրորդ ընթեցման ժամանակ հարցը չցանկանայինք անցկացնել»,- ասաց նա:
Լիլիթ Մակունցն ասում է, որ շատ կարեւոր էր հենց ուրբաթ օրը լինեին Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. «Նախ, ուրախ եմ որ համընկել էր Արցախ այցելության օրը, այցելությունը ենթադրում էր Արցախի օրենսդիրների հետ հանդիպում, նաեւ հանձնաժողովները միմյանց հետ, Արցախի նախագահի հետ հանդիպումը: Սա, ըստ էության, առաջին պաշտոնական այցն էր Արցախ: Նախնական որոշ հանձնաժողովների հետ պայմանավորվածություներ կան հետագայում աշխատելու հետ կապված: Միասնականության շարունակություն այս դինամիկան չպետք է նվազի»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ