Aravot.am-ի տեղեկություններով` այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ է ընտրվել «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արա Շիրինյանը։ Մրցույթն անցկացվել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, 23 թեկնածուների հետ անցկացվել են փակ հարցազրույցներ։
Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը եւ Տիգրան Հակոբյանը՝ 1-ական ձայն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ