Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քայլարշավից մեկ տարի է անցել: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին՝ երբ հետհայացք եք ձգում, կա՞ ափսոսանքի զգացում, որ դու չմիացաք այդ քայլարշավին, պատասխանեց. «Որեւէ ափսոսանք չունենք: Եթե մենք ինչ-որ բան սխալ արած լինեինք, մենք այսօր չէինք լինի, ուղղակի քաղաքական արենայում գոյություն չէինք ունենա, մինչդեռ մենք ավելին ենք, քան կայինք: Ինչ եղել է, շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել, հիմա պետք է ոչ թե հետ նայենք, թե ով ինչ ասեց, այլ առաջ նայենք եւ կապիտալիզացնենք»: Նա ասաց, որ մեր ժողովուրդը սպասում է, որ իր կյանքը լավանա, մինչդեռ մարդիկ արձանագրում են, որ իրենց կյանքը վատանում է, կրճատումներ են լինում եւ այլն:
Մարուքյանը մի քանի օրինակ բերեց, որ մարդիկ աշխատավարձ չեն ստացել, կյանքի որակը ընկել է. «Տասնյակ ոլորտներ կան, որտեղ նոր իշխանությունը նոր մեթոդաբանություն է կիրառել, որի արդյունքում կյանքը վատացել է: Վարչապետի հարցը շատ լեգիտիմ հարց է՝ մենք դա արել ենք, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ: Ավելի վատ է եղել»:
Ըստ Մարուքյանի, դժգոհությունները կարող էին ավելի քիչ լինել, եթե կոմպետենտ մարդիկ կոմպետենտ գործ անեին, ոչ թե ասեին՝ ոնց որ թե փողն ավել է, եկեք կրճատենք:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ