Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ռուբինյանն եւ Անդրանիկ Քոչարյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին

Ապրիլ 01,2019 14:01

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանին եւ Ռուբեն Ռուբինյանին հորդորեցին մեկնաբանել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում արված հայտարարությունը՝ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:

Հարցին՝ սա նշանակում է, որ հայկական կողմը գործողություննե՞րի է պատրաստվում, Ռուբինյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի խաղաղ, մենք երբեւէ չենք ուզեցել պատերազմ, մեր դիրքորոշումները մշտապես եղել են կառուցողական եւ միտված խաղաղության»:

Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ այսօր մենք լրացուցիչ որեւէ ռազմական խնդիր լուծելու չունենք. «Մենք արժանապատիվ խաղաղության հասնելու խնդիր ունենք: Եթե պարոն Տոնոյանը արել է հայտարարություն, որ գուցե հիմա չի ընկալվում, բայց մենք 90-ականներից սկսած՝ լուծել ենք խաղաղության խնդիր: Մեր անվտանգութան համակարգերը, որ ձեւավորել ենք, կրակակետերը լռեցնելու ճանապարհ է եղել, որ սահմաններում հասնենք խաղաղության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Սուտ է, պարոն Անդրանիկ,ճիշտ չէք մեկնաբանում:
    Դուք կրկնում էք նույն ԼՏՊ ապուշ հայտարարությունը թե մենք պետք է «գրաված հողերը» հետ տանք, թե չէ միջազգային հանրությունը մեզ չի ներում եվ ասում էն որ մենք զավթողներ էնք: Որն էլ մեզ ուրախացրեց այդ օրը որ մենք ուժ ունենք եվ միայն ուժեղի մոտ է թույլը մեղավոր:Իսկ այդ դավաճան Հակոբի տղեն գոնե հիմա հասկանում է որ Արցախը ԱԶԱՏԱԳՐԵԼ էնք եվ ոչ թե գրավել:

    ԿՐԿՆՈՒՄ ԷՄ ՆՈՐԻՑ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    Ես,որպես Մարտակերտի պաշտպանության մոտո-հրաձգային գնդի նակին հրամանատար,6 500 զոհված ազատամարտիկների անունից հայտարարում եմ
    Արցախն,որ համարվում է ՀՀ անբաժանելի մաս եվ ոչ թե ըստ ԼՏՊ-ի «Ազերի տերիտորյա» այն ենթակա չի ոչ մի կարգի փոխանակման:
    Իսկ մեր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարում է նույն բանաձեվը, «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու իսկ ով այն հակառակ ձեվի կընդունի, նա ազգադավ է:

    Դուք՝ «Ռուբինյան եւ Անդրանիկ Քոչարյան» գոնե լսած կաք թե ինչ էն արել թուրքերը Արեվմտյան այաստանում 1915 թ.հայերի գլխին կամ թե ասենք ինչ են արել Ազերը Սումգաիթում:Եթե ոչ, հարցրեք Վ.Շիրխանյանին, բերդից հետո նրա հիշողությունն տեղն է եկել, Ձեզ էլ կհիշեցնի, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտին:

    Ինչպէս մեր պապերն են ասել չի կարելի ուխտը նստել ու կուզեկուզ ման գալ:Հիմա Ձերն է,ամոթ է մի խաբեք ժողովրդին որ մենք չենք պայքարել մեր ազատության համար:90-ականներին դուք ապահով սենյակներից պայքարում էիք դիպուկահարով, որսալով մեր մարտական, դաշտային հրամանատարներին,իսկ մենք համառորենք պայքարում էինք հանուն Հայաստանի ու Արցախի ազատագրման եվ ոչ թե լուծել ենք խաղաղության խնդիր:

    «Մեր դիրքորոշումը եղել է այն, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի խաղաղ»: «դիրքորոշում» չի նշանակում որ մեր պայքարը եղել է խաղաղ, պարոն Ռուբինյան:Լինելով Կարապետ Ռուբինյանի որդին դա չի նշանակում որ նրա շնորքի փոշին ձեր վրա է ցողվել:Դուք ուղղակի 28 տարեկան փոխնախարարի պաշտոն նվեր ստացած, երազող ու անհույս, ռոմանտիկ երիտասարդ էք:Իսկ այդ պաշտոնը կարող էր ղեկավարել ավելի փորձ ունեցողները քան դուք որ նույնիսկ չգիտեք դիրքորոշումը լինի խաղաղ,դա չի նշանակում որ մենք պայքարել էնք խաղաղության համար:(մարտի 8, 1990 թ,) ձեր ծննդյան օրը ես արդեն Էջմիածնի ԵԿՄ նախագահի տեղակալն էի, Մանվելի հետ Հադրուդ էինք պահում որ տեղի ժողովրդին փրկենք կոտորվելուց,հարցրու Անդրանիկին նա կբացատրի:Այն ժամանակ մեք խաղաղության համար չենք պայքարել,ուղղակի խարդախ ու խորամանկ մարդիկ ձեզ խաբում են:

    90-ականներին մենք բոլորս որպես Վազգեն Սարգսյանի ԵԿՄ անդամներ, պայքարել էնք մեր ազատության եվ անկախության համար:Ոչ թե մենք ձգտել ենք խաղաղության այլ փաստացի ԱԶԱՏԱԳՐԵԼ էնք գերությունից Արցախն, որպիսի մեր հայ ժողովուրդն ապրի խաղաղ իր հողում:Այս դեպքում ինչու է լռում Արցախը, հասկանալի չէ:
    Դրանից հետո ինչ խաղաղոթյան մասին է խոսքը Նիկոլի «Դուխովներ»: Ձեր դուխը չի հեիքում որ միանգամից ասեք, Նիկոլն ու դուք, ուժայինները արդեն որոշել էք հեռացնել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին՝Նյու Յորքում արված հայտարարության համար որպիսի շարունակեք «սորոսի» ծրագիրը:

    Չհամարձակվեք նման բան անել,մանավանդ հիմա:

    Խոսքով դիմում եմ մեր ժողովրդին:
    ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, մտահոգված է Արցախյան պատերազմում զոհված, շուրջ 6 500 ազատամարտիկների անունը բարձր պահելու որ նրանց արյունով մենք ազատագրեցինք Արցախը:Թույլ չտաք որ նրան հեռացնեն ՀՀ ՊՆ-Ի պաշտոնից մանավան,Մեղրու զինվորներով անհաջող խաղը Դավիթ Տոնոյանի գլխին,չանցավ:

    Այդ պատերազմում ոչ թե «խաղաղության» համար ենք պայքարել, այլ աշխարհին ապացույցելու որ
    Հայը եղել է
    Հայը կա
    Հայը դեռ կլինի դարեդար ու կազատագրի իրենից խլած ՄԵԾ ՀԱՅՔԸ:

    Մարտակերտի պաշտպանության, Էջմիածնի մոտո-հրաձգային գնդի նակին հրամանատար՝
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930