Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Ալիեւի՝ Բաքու վերադառնալուն պես իրավիճակը փոխվում է». Սուրեն Սարգսյան

Ապրիլ 01,2019 13:57

«Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ այս պահին գրեթե անհնար եմ համարում, որովհետեւ Ադրբեջանը չի գնա բանակցությունների մի երկրի հետ, որին երեսուն տարի անվանել է «անջատողական», «տեռորիստ»: Մոտ ապագայում դա մեզ չի հաջողվի»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով օրերս կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին  պաշտոնական հանդիպմանը, ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը, Սուրեն Սարգսյանը նշեց՝ խաղաղության նախապատրաստման գործընթացին այնքան էլ չի հավատում, որովհետեւ ամեն ինչի շուրջ կարելի պայմանավորվածության գալ, բացի Արցախի կարգավիճակից. «Մեր եւ Ադրբեջանի մոտեցումներն իրար հակասում են, եւ այստեղ ոչինչ հնարավոր չէ փոխել: Գուցե մեր հասարակությանը փորձ է արվում նախապատրաստել խաղաղությանը, բայց Ադրբեջանում իրավիճակն այլ է»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ Ալիեւի՝ Բաքու վերադառնալուն պես իրավիճակը փոխվում է. «Նորից սկսվում է հայատյացության քարոզը, իրենց ժողովրդին «հողեր վերադարձնելը» եւ պատերազմի նախապատրաստելը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/165313301040233/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930