Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Պետք է ուրախանանք, որ հետեւողական պայքար է գնում, եւ արտոնյալ որեւէ մեկը չկա». Անդրանիկ Քոչարյանը՝ կաշառք վերցնելու գործի մասին

Ապրիլ 01,2019 13:41

Առողջապահության փոխնախարարը կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է, դրան զուգահետ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ երկրում կոռուպցիան արմատախիլ է արվել, համակարգային կոռուպցիա չկա:

Այսօր ԱԺ ճեպարույցի ժամանակ այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Համակարգային կոռուպցիայի բացակայությունը լինում է այն ժամանակ, երբ չեն լինում անպատժելի գործողություններ: Հենց այն փաստը, որ ձերբակալվում են պետական պաշտոնյաներ, նշանակում է կոռուպցիան համակարգային չէ: Միեւնույն ժամանակ ոչ մի կերպ պատասխանատվություն չեմ վերցնում ինձ վրա ասելու, որ այդ մարդիկ մեղավոր են, քանի դեռ մեղքը ապացուցված չէ»:

Members of ‘My Step’ faction Andranik Kocharyan and Ruben Rubinyan hold parliamentary briefings at the RA NA

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Պետք է ուրախանանք, որ հետեւողական պայքար է գնում, եւ արտոնյալ որեւէ մեկը չկա: Նախկինում նրանք ունեին չգրված լիցենզիաներ՝ ապօրինություններով հարստանալու: Այսօր, երբ ասում են՝ համակարգային խնդիր գոյութուն չունի, դա նշանակում է, որ իշխանական բուրգում վերեւից սկսած կա քաղաքական պատվեր՝ կոռուպցիայի դեմ լայնամասշտաբ գործողութուններ անելու: Դա կլինի տարբեր մարմինների կողմից, ուժային մարմինների: Դա կլինի թե՛ Դավիթ Անանյանի կառույցի, թե՛ իրավապահ համակարգում ընդգրկված մյուս կառույցների, դուք կտեսնեք հետեւողական պայքար: Եթե երեկ ձերբակալվել է նոր նշանակվածը, նշանակում է, որ տաբուներ գոյություն չունեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930