Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կառավարության «հեղափոխական» առաջարկը

Ապրիլ 01,2019 14:00

Այո, գրավատների գոյությունը մեր իրականության մեջ լավ կյանքից չէ: Սակայն դրանց փակելով չէ, որ պետք է բարելավվի կյանքը: Քաղաքացիները այնքան թող վաստակեն, որ գրավատները հաճախորդ չունենան:
Ես գրավատան հիմնադիր տնօրեն եմ եւ աշխատում եմ տեղում: Խիստ մրցակցության եւ նվազագույն ծախսերի պայմաններում, գործելով ընդամենը 18 քառակուսի մետր տարածքում, դիմակայելով Կենտրոնական բանկի անբնական տույժերին, փորձել ենք կայացնել փոքր բիզնեսը:

Եվ ահա անակնկալ. պետական տուրքի մասին ՀՀ օրենքի նախագծի համաձայն, 2020թ.-ից գրավատնային գործունեության տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից փորձում են դարձնել 6 միլիոն դրամ: Համեմատության համար ասեմ, որ ըստ նույն նախագծի, բանկի մասնաճյուղի տարեկան պետական տուրքը կազմում է 350 հազար դրամ:

Տեղեկացնեմ, որ գրավատան կայացման համար անհրաժեշտ է մոտ 4 տարի, որի ընթացքում ներդրվում է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար: Այդ նախագծի հաստատման դեպքում կփակվեն մոտ 100 գրավատներ, կփոշիանա տնտեսության մեջ ներդրված 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը, անգործ կմնան մոտ 300 աշխատակիցներ:

Մարզերում չի գործի ոչ մի գրավատուն: Այդ գործունեությունը կկենտրոնանա Երեւանի մի քանի գրավատներում: Մրցակցային թույլ դաշտի արդյունքում տոկոսները կարող են աճել:

Տարեկան պետական տուրքի 60 անգամ ավելացման նախագիծը «հեղափոխական» է, սակայն ոչ տնտեսական իմաստով:

Ա. Պ.

«Առավոտ» օրաթերթ, 

30.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930