Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի «նոր թեկնածու» եզրույթի մասին

Ապրիլ 01,2019 13:16

«Չեմ կարող համաձայնվել այդ մեկնաբանությանը, որ իրավասու մարմնի կողմից նույն անձին կրկին ներկայացնելու սահմանադրական արգելք չկա, ուստի նույն անձին կարող են կրկին առաջադրել՝ որպես նոր թեկնածու: Մասնավորապես, ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ուստի արգելքը կարող է սահմանվել նշված օրենքով և չհակասել սահմանադրական նորմերին»,-«Առավոտի» հարցին՝ «ԱԺ-ում նշվեց նաև, որ սահմանադրական արգելք չկա, որ նույն անձը ներկայացվի որպես նոր թեկնածու, ի՞նչ եք կարծում, երբ օրենքից «նոր» եզրույթը չհանվեց, սահմանադրականության տեսանկյունից կարո՞ղ է խնդիր առաջանալ», պատասխանեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս, ԵԽ երևանյան գրասենյակի ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը:

Վահե Գրիգորյանի, Գոռ Հովհաննիսյանի, ՍԴ դատավորի թեկնածուների հետ կապված առավել մանրամասն հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930