Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք օպերայում տեղի ունեցող իրադարձությունները, պատասխանեց, որ հարցում են արել այդ մասին, պատասխանը դեռ չեն ստացել, նաեւ իրենց պատգամավորները մասնակցում են բողոքի ակցիային:
Մարուքյանի խոսքով՝ «Մենք հատուկ շեշտել ենք, որ մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի: Այն, ինչ տեղի է ունենում օպերայի շուրջ, դա ինչի՞ հետ է կապված, դա կապված է այն քաոսային վիճակի հետ, որը կառավարությունում կա, մարդիկ չգիտեն՝ իրենք մնալո՞ւ են, թե՞ չեն մնալու, կառավարության անդա՞մ են, թե՞ չէ: Իրենք իրավունք չունեն մոտենալ ԱԺ ամբիոնին, երկրորդ անգամ գալիս են: Իրավունք չունեն, կառավարության անդամներն են պատասխանում պատգամավորների հարցերին»:
Ըստ Մարուքյանի, այդ քաոսը, որ կա, հենց այն պատճառով է, որ չգիտեն ինչ անեն, անորոշ վիճակի մեջ են. «Պատկերացնո՞ւմ եք, հիմա մշակույթի նախարարությունը ԿԳՆ-ի մեջ է: Դուք մենակ մի նայեք, որ Օրբելյանին ազատել են, նայեք մեծ նկարին, իսկ մեծ նկարն այն է, որ քաոս է, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Օրբելյանը թող մի հատ փորձի գնա Վրաստան կամ Ռուսաստան ու այնտեղ նման պաշտոնի ընդունվի առանց վրացերեն կամ ռուսերեն խոսելու: Ամեն ինչ ասված է: Կամ հարգում ես ՀՀ օրենքներն ու պաշտոնական լեզուն կամ էլ եթե դուրդ չի գալիս որ հայերեն պետք է իմանաս, հեռանում ես մեր երկրից: Գնա Ռուսաստան ինչքան ուզում ես ռուսերեն խոսիր
Դուով հայեր
Փոքր Ստալինը շրջում է Հայաստանում: