Երեկ ժամը 21:00 Արմենիա ԹիՎի հեռուստաընկերությունը ցուցադրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի 20-ամյա գործունեությանը եւ հիմնադրամի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին նվիրված առաջին ֆիլմը։ Ֆիլմը ներկայացնում է հիմնադրամի`Հայաստանում եւ Արցախում իրականացված բարեգործական, այդ թվում նաեւ՝ մինչ օրս չհրապարակված, նախագծերից մի քանիսը, որոնք ընդգրկում են ամենատարբեր ուղղություններ՝ կրթությունից ու մշակույթից մինչեւ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, սպորտ եւ այլն։