ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,
Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի,
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի,
Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին
ձյուն է տեղում:
Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով
մեքենաների համար փակ են:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սարավանի և Ստեփանավանի լեռնանցքներում
տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Կարդացեք նաև
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս
ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն