Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու նոր գործընթաց է սկսել․ Ermenihaber.am

Մարտ 31,2019 19:04

Ermenihaber.am – Թուրքիայի արդարադատության նախարարությունը 44 պատգամավորի վերաբերյալ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունից զրկելու նպատակով միջնորդություններ է ուղարկել խորհրդարան (մեջլիս):

Միջնորդություններն ուղարկվել են Թուրքիայում այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններից ընդամենը 1 օր առաջ՝ մարտի 30-ին:

44 միջնորդությունից 39-ը վերաբերվում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: Նրանց շարքում է նաև Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը և ԺԴԿ-ի համանախագահներ Սեզաի Թեմելլին ու Փերվին Բուլդանը:

Նկատենք, որ Կարո Փայլանի նկատմամբ Անկարայի և Դիրաբեքիրի դատախազություններում սկսված առանձին հետաքննությունների մասով ավելի վաղ նրան անձեռնմխելիությունից զրկելու 2 միջնորդություն արդեն ներկայացվել է Թուրքիայի խորհրդարան: Հայ պատգամավորի վերաբերյալ հետաքննություններն իրականացվում են Թուրքիայի քր. օրենսգրքի 301-րդ (Թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը և դրա կառույցները վիրավորելը) և 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելը) հոդվածների շրջանակներում:

Մյուս 5 միջնորդություններից 3-ը վերաբերում են գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներին, ընդ որում նրանցից մեկը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է:

Մեկ միջնորդություն իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորի վերաբերյալ է, մեկն էլ` «Թուրքիայի բանվորական կուսակցության» (TİP-ԹԲԿ) պատգամավորի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031