«Ժառանգության» 12-րդ համագումարից հետո կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում հանրությունը կտեսնի ավելի ակտիվացված «Ժառանգություն»:
Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ժառանգությունն» ավելի շուտ դարբնոց է, քան կուսակցություն, եւ չի ձգտել աթոռի տիրանալ. «Ու այդ իմաստով ոչ դասական կուսակցություն է: Միշտ եղել ենք պայքարի մեջ, նոր Հայաստանի համար տեւական պայքարը որ եղել է՝ առանց «Ժառանգության» հնարավոր չէր լինի: Մինչեւ հաջորդ ընտրական հանգրվան դուք կտեսնեք ավելի միավորված, նոր առաջարկ հանդիսացող «Ժառանգություն»՝ իր գործընկեր այլ կուսակցությունների հետ, որ այլընտրանք կլինի երկրի համար»:
Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումից՝ Հովհաննիսյանն ասաց. «Մադրիդյան սկզբունքները մեռելածին են, բայց արդեն նոր իրողություններում պետք չէր լինի դիվանագիտական օրակարգում, դա ակնհայտ է: Հայաստանը պետք է ճշգրտի՝ ինչպե՞ս է դիտարկում Արցախը՝ Հայաստանի՞ կազմում, թե՞ որպես անկախ պետություն»:
Հովհաննիսյանի կարծիքով՝ արդեն հասունացած է Մադրիդյան սկզբունքներից ամբողջովին հրաժարվելը:
Կարդացեք նաև
ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններում, Հովհաննիսյանի խոսքերով, Արցախի ներկայացուցիչը պետք է մասնակցի: Եթե չէ, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են քննարկել Տավուշի սահմանի վրա անվտանգությունը, կարող են, օրինակ, Արծվաշենի հարցը բարձրացնեն: Եթե ստատուս քվոն փոփոխվում է, ապա Արցախի ժողովուրդը պետք է որոշի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ես,որպես Մարտակերտի պաշտպանության մոտո-հրաձգային գնդի նակին հրամանատար,6 500 զոհված ազատամարտիկների անունից հայտարարում եմ
Արցախն,որ համարվում է ՀՀ անբաժանելի մաս եվ ոչ թե ըստ ԼՏՊ-ի «Ազերի տերիտորյա» այն ենթակա չի ոչ մի կարգի փոխանակման: 90-ականներին մենք բոլորս որպես Վազգեն Սարգսյանի ԵԿՄ անդամներ, պայքարել էնք մեր ազատության եվ անկախության համար:Ոչ թե մենք ձգտել ենք խաղաղության այլ փաստացի ԱԶԱՏԱԳՐԵԼ էնք գերությունից Արցախն, որպիսի մեր հայ ժողովուրդն ապրի խաղաղ իր հողում:Այս դեպքում ինչու է լռում Արցախը, հասկանալի չէ:
Այդ պատերազմում ոչ թե «խաղաղության» համար ենք պայքարել, այլ աշխարհին ապացույցելու որ
Հայը եղել է
Հայը կա
Հայը դեռ կլինի դարեդար ու կազատագրի իրենից խլած ՄԵԾ ՀԱՅՔԸ:
Մարտակերտի պաշտպանության, Էջմիածնի մոտո-հրաձգային գնդի նակին հրամանատար՝
Աղասի