Ermenihaber.am – Թուրքիայի Մալաթիա նահանգի Փյություրգե շրջանի ընտրատեղամասում զինված բախում է տեղի ունեցել։ Բախման հետևանքով 2 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 31-ի առավոտյան Բյոլունմեզ թաղամասում։ Ատրճանակից բացված կրակից ստացած վնասվածքից մահացել են Հասան Աքթաշն ու Իլյաս Աքթաշը։
Անվտանգության ուժերի միջամտության արդյունքում հանցագործը ձերբակալվել է։ Հետագա հնարավոր միջադեպերը կանխելու համար ընտրատեղամասի տարածքում խստացված անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրքիայի 57․մլն 58․636 քաղաքացի 194․390 ընտրատեղամասում։