Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» նոր ծրագիր ընդունեց. «ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դուրս բերել վարչապետի ուղիղ ենթակայությունից»

Մարտ 31,2019 18:13

Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարում կուսակցությունն ընդունեց նոր ծրագիր, ավելի ճիշտ՝ նորացված ծրագրի նախագիծը:

Այն ներկայացրեց կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը, որի խոսքերով՝ 2005-ից հետո ծրագիրը շոշափելի փոփոխություն չի կրել, քանի որ կարիք չի եղել, իսկ հեղափոխությունից հետո անհրաժեշտություն կար ծրագրից շատ բաներ հանել, որոշ բաներ էլ ավելացնել:

Խուրշուդյանի ներկայացմամբ՝ ծրագրում ավելի մեծ ուշադրություն է հատկացված սահմանադրական, իրավական, ժողովրդավարական եւ ժողովորդի կողմից ընդունված բարեփոխումներին, սոցիալական հիմնախնդիրներին, տեղական ինքնակառավարման խնդիրներին եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:

«Ծրագրում կարեւորվել են այնպիսի դրույթներ, ինչպիսիք են՝ ներհասարակական համերաշխությունը, սոցիալական պատասխանատվության եւ փոխօգնության արժեքների տարածման  եւ արմատավորման անհրաժեշտությունը»,-ասաց Խուրշուդյանը:

Կուսակցության նոր ծրագրի դրույթներից են, ինչպես Խուրշուդյանը ներկայացրեց՝ պետական կառավարման համակարգում  իշխանության գերկենտրոնացման բացառումը մեկ ինստիտուտի, առավել եւս մեկ պաշտոնյայի ձեռքերում, եւ իշխանության  համահավասար բաշխումը գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններում:

Այս ծրագրով «Ժառանգությունը» գտնում է՝ գլխավոր դատախազի տեղակալներից մեկի նշանակման իրավունքը վերապահել վերջին ընտրություններում առավել շատ ձայն ստացած արտախորհրդանական ընդդիմության 3 ուժերին, ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը դուրս բերել վարչապետի ուղիղ ենթակայությունից, այս կառույցների կարգավիճակի բարձրացում մինչեւ նախարարությունների ու դրանց ենթակայությունը տալ ԱԺ-ին: Քաղաքական ուժերն ու ԱԺ-ում մեծանամասնություն կազմող ուժը պետք է հնարավորություն ունենան նշանակել այս նշված կառույցների ղեկավարաներին եւ  ստանձնել դրանց գործունեութւան պատասխանատվությունը: Քննչական մարմինները վարչապետի վերահսկողությունից հանել ու տալ գլխավոր դատախազին: ՏԻՄ-երի զարգացման համար բարձրացնել դրանց դեր, լիազորություններն ու ավելացնել ֆինանսավորումը:

Ընտրական բարեփոխումներով անցնել  խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին, ՀՀ բոլոր քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրում:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031