Այսօր «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարն էր:
Ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը: Վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը ՀՀ-ից բացակայում է, հայտնել էր, որ չի ցանկանում առաջադրվել այդ պաշտոնին:
Վարչության նոր կազմի 15 անդամներն են Վանիկ Ալեքսանյանը, Հասմիկ Ավետիսյանը, Հայկ Գասպարյանը, Տաթեւիկ Ղամաղելյանը, Անդրանիկ Գրգորյանը, Նարինե Դիլբարյանը, Նուբար Հակոբյանը, Մերի Մաթեւոսյան, Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Արեգ Մկրտչյանը, Մարիաննա Ոսկանյանը, Աշոտ Սաժումյանը, Արմենակ Ստեփանյանը եւ Ստեփան Վարդանյանը:
Կարդացեք նաև
Համագումարը Կամերային թատրոնում էր. ապա կուսակցության անդամները գրասենյակում վարչության նիստ պետք է գումարեն՝ ընտրելու վարչության նախագահին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ