Այս եղանակով պատրաստված ոսպն այնքան համեղ է, որ կարելի է մատուցել որպես գլխավոր ճաշատեսակ, եւ նույնիսկ ամենաքմահաճ համադամասերները (гурман) գոհ կմնան:
Անհրաժեշտ մթերքները
Գլուխ սոխ (ցանկալի է կարմիր)- 0,5 գլուխ
Կարդացեք նաև
Պրաս տեսակի սոխ (лук порей)-1/3-ը
Սխտոր-2 պճեղ
Նեխուրի ձողիկ-2 հատ
Լոլիկի չիր-10 հատիկ
Կարմիր թարմ պղպեղ-1 հատ
Գազար-1 հատ
Եգիպտացորենի կամ ձիթապտղի յուղ- 0,5 բաժակ
Սպիտակ գինի- 100 մլ
Աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ-ըստ ճաշակի
Թարմ կանաչիներ (համեմ, սամիթ, մաղադանոս, ինչպես նաեւ՝ առկայության դեպքում՝ հազրեվարդ (розмарин) եւ սովորական կամ միջերկրածովյան ուրց (тимьян)- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Ոսպը լավ լվանալ, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2 բաժակ ջուր, թողնել մնա մոտ մեկ ժամ, որից հետո ավելացնել եւս մեկ-երկու բաժակ ջուր եւ եփել մոտ 30-40 րոպե: Անջատելուց 10 րոպե առաջ ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եփվելուց հետո ջուրը քամել, դնել մի կողմ:
Մինչ ոսպը եփվում է, լավ մաքրել եւ լվանալ բոլոր բանջարեղենները:
Թավայի մեջ բուսական յուղ լցնել, դնել կրակին, հենց տաքանա, ավելացնել բանջարեղենները մեկական րոպե տարբերությամբ, հետեւյալ հերթականությամբ՝ գլուխ սոխը, ապա գազարը, ապա պրասը, սխտորը, նեխուրը, կարմիր պղպեղը: Թողնել մի քանի րոպե տապակվի, ապա ավելացնել ոսպը, գինին եւ կտրատած լոլիկի չիրը:
Ավելացնել նաեւ համեմունքները, լավ խառնել, կափարիչով փակել ու անջատել: Մեկ-երկու րոպեից ավելացնել մանր կտրատած կանաչիները, խառնել եւ մատուցել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ