Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի ութ անդամներ Տուլայում մասնակցել են Եվրոպայի գավաթի փուլին: Բոլորից հաջող հանդես է եկել մեր թիմի միակ աղջնակը՝ -40 կգ քաշային, գյումրեցի Սուսաննա Ստեփանյանը, որը դարձել է մրցաշարի հաղթող:
Վահե Աղանյանը -66 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ, -60 կգ քաշային Գեւորգ Մանուկյանը՝ 7-րդ, իսկ -55 կգ քաշային Ռուբեն Հակոբյանը՝ 9-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ