Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցել հաջորդ սերնդին

Մարտ 31,2019 11:34

Մարտի 29-ին ԵՊԼՀ արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի «Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի մի խումբ ուսանողների մանկավարժական պրակտիկայի ամփոփումը:

Ուսանողներն իրենց խոսքում երախտագիտության և շնորհակալության խոսքեր հղեցին իրենց դասախոսներին, մեթոդիստներին, ինչպես նաև ջերմ ընդունելության համար ողջունեցին Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի անձնակազմին, որտեղ էլ անցել էր իրենց մանկավարժական պրակտիկան:

ԿՄՄ ֆակուլտետի փոխդեկան և ուսանողների մանկավարժական պրակտիկայի մեթոդիստ Իռեն Մադոյանը և «Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի վարիչ Լուիզա Միլիտոսյանն իրենց խոսքում բարձր գնահատեցին ուսանողների ներգրավվածությունը դպրոցական պրակտիկային, ինչպես նաև նրանց պատրաստակամությունը՝ ստացած գիտելիքներն ու փորձը լավագույնս փոխանցելու հաջորդ սերնդին:

Թիվ 194 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեններից Լուսինե Մաթևոսյանն էլ շեշտեց, որ, ինչպես միշտ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները փայլում են իրենց պատրաստվածությամբ ու աշխատասիրությամբ:

 

ԵՊԼՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031