Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, իսկ Դիլիջանի ոլորանները,Սարավան-Զանգեր ավտոճանապարհը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի (Մ-2) 148-րդ կմ-ից դեպի Ջերմուկ հատվածը դժվարանցանելի են կցորդիչով ավտոմեքենաների համար:
Կարդացեք նաև
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 31-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:
***
Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ