Էրդողանը մարտի 29-ին Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում կայացած հերթական հանրահավաքի ժամանակ վերահաստատել է օրեր առաջ իր արտահայտած և քրիստոնեական աշխարհում աղմուկ բարձրացրած Այա Սոֆիան մզկիթի վերածելու մասին իր մտադրությունը։
Թուրքիայի իսլամիստ նախագահը մասնավորապես ասել է. «Թանգարանի վերածված մզկիթը, Աստծո կամոք, ընտրություններից հետո նորից պետք է մզկիթ դառնա»։
Որպես իսլամական արժեքների պաշտպան հանդես եկող Էրդողանը հայտարարել է նաև, որ բոլորն ուզում են Թուրքիայից վրեժ լուծել, քանի որ, ըստ նրա, ոմանք մտածում են, եթե Թուրքիան չլինի, ապա Երուսաղեմի, Պաղեստինի, Գոլանի բարձունքների հարցերը կարող են հեշտությամբ լուծել։