Այսօր «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» վերահրատարակված ժողովածուների շնորհանդեսը։ Գրքերը լույս են տեսել գրողի և «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցության արդյունքում։
Դավիթ Սամվելյանի խոսքով՝ սա «Ռոդենի ձմեռը» գրքի երրորդ, «Արտագաղթած կարոտ» ժողովածուի երկրորդ հրատարակությունն է։
«Նախնական շրջանում նախատեսվում էր վերահրատարակել միայն «Ռոդենի ձմեռը», բայց մեկ ամիս տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ունենք երկու վերահրատարակված գիրք»։
Գրողի խոսքով՝ ժողովածուները ներառում են էսսեներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։
Թեմատիկան մարդն է, մարդկային բնավորությունն՝ իր բոլոր դրսևորումներով։ Նրա պնդմամբ՝ վերահրատարակման արդյունքում գրքերում ավելացվել են հավելվածներ բանաստեղծություններում ևս փոփոխություններ են արվել։
Նաև հավելեց, որ եկող տարի մտադիր է ընթերցասերների դատին հանձնել իր նոր գիրքը, որում գերակշռելու են պատվածքները։
Անդրադառնալով վաճառքից դուրս եկած «Նա և նրա» ժողովածուին՝ գրողն ասաց. «Այն գրախանութներ չի վերադառնա։ Գրքի հետ ուրիշ պլաններ կան. դրա վերադարձը հնարավոր կլինի այլ նախագծի շրջանակներում»:
Էլինա ԱՍԱՏՐՅԱՆ