Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ուզում ասել Նազենի Ղարիբյանը, որ մենք այլեւս իրեն պետք չե՞նք». սփյուռքահայ

Մարտ 30,2019 21:42

Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր մշակույթի գործիչների եւ թատրոնի աշխատակազմի հավաքի ժամանակ Տորոնտոյից ժամանակ Արմեն Մարտիրոսյանը, որը տեղի դպրոցներից մեկի տնօրենն է եղել, հայտարարեց՝ անդադար զանգեր է ստանում Տորոնտոյի մեր հայրենակիցներից, որոնք դժգոհ են ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանից:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում):

«Ասում են՝ ինչպե՞ս կարող է պատճառաբանել, թե Օրբելյանը հայերեն չի խոսում»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը: Դիմելով Նազենի Ղարիբյանին՝ նա շեշտեց. «Սփյուռքի մեծամասնությունը հայերեն չի խոսում, բայց ՀՀ-ն միշտ դիմում է Սփյուռքին՝ օգնության համար: Ի՞նչ է ուզում ասել Նազենի Ղարիբյանը, որ մենք այլեւս իրեն պե՞տք չենք: Շատ տգեղ է մեզ նման «պատգամ» ուղարկելը: Ի՞նչ են ուզում Սփյուռքին ասած լինել այն պնդմամբ, որ մաեստրոն հայերեն չի խոսում: Օրբելյանի պես մասնագետների կարիք ունի Հայաստանը: Նա այնքա՜ն հարգանք ունի օտարների շրջանում»:

Քննարկմանը ներկա քաղաքացիներից մեկն էլ խոսափողը խնդրեց եւ կառավարության որոշ անդամների կոչ արեց հայերեն սովորել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում 

https://www.facebook.com/aravot.am/videos/301611300534953/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Շատ լավ ուղերձ է հղում ինձ որպես սփյուռքի ներկայացուցիչ որ իմ լեզուն պետք է հարգեմ ու որ գամ ՀՀ պետք է հարգեմ որ այդ երկրի լեզուն հայերենն է ու չպետք է պարտադրեմ մեկ այլ լեզու մարդկանց վրա ու անկնկալեմ որ պետք է համակարգը ու բոլորը ինձ հարմարվեն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031