Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տիկին Ղարիբյան, հանգիստ նստեք տեղներդ». «Օպերա»-ի արտիստները սպառնում են գործադուլ անել

Մարտ 30,2019 21:00

Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր մշակույթի գործիչների եւ թատրոնի աշխատակազմի հավաքի ժամանակ որոշվեց «Մերժում տիկին Ղարիբյանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնել՝ նրա հրաժարականի պահանջով:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Օրբելյանն ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում):

«Օպերա»-ի արտիստները պահանջում են չեղյալ համարել նախարարի նշյալ հրամանը, այլապես գործադուլ կանեն: Նրանք ակնկալում ենք նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Քննարկման ժամանակ երաժիշտ Վալենտինա Պետրոսյանը հայտարարեց. «Քանի որ ոչինչ չեն արել այդ օրենքում փոփոխություններ մտցնելու համար, ուրեմն այս քայլն ուղղված է մաեստրո Օրբելյանի դեմ: Տիկին Ղարիբյան, հանգիստ նստեք տեղներդ, մենք դա ձեզ թույլ չենք տա»:

Արտիստները պայմանավորվեցին իրենց պահանջներն ամբողջացնել նամակում եւ երկուշաբթի ժամը տասին այն հանձնել ՀՀ կառավարությանը: Նրանք այսօր հավաքվել էին թատրոնի դահլիճում՝ սատարելու Կոնստանտին Օրբելյանին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/301611300534953/

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031