Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական մշակույթը՝ որպես ժողովրդավարական փոխակերպման քաղաքական հրամայական

Մարտ 30,2019 20:30

Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարական փոխակերպման համատեքստում քաղաքական գործընթացների բազմաչափության մեջ այժմեական է դառնում խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ խոսույթի կայացումը: Պետության ներքին եւ արտաքին մարտահրավերների տեսնակյունից՝ սոցիալ-քաղաքական խնդիրների լուծման գործում մեծ է պառլամենտի եւ քաղաքացիական հասարակության միջև ձևավորվող հարաբերությունները:

Քաղաքակրթական չափումների տարածության եւ ազգային ու պատմական քաղաքական ժամանակում խորհրդարանական մշակույթը մշտապես փոխակերպվում է:

Ժողովրդավարական անցման մեջ գտնվող անցումային հասարակություններում պետությունների օրենսդիր ներկայացուցչական ինստիտուտների լիարժեք գորածառնման համար անհրաժեշտ է ժամանակակից չափանիշներին համահունչ պետական կառավարման ձեւի եւ քաղաքական համակարգի ներդաշնակ արդիականացման միաժամանակյա ապահովումը:

Այս համատեքստում, խորհրդարանական մշակույթը չի կարող ձեւավորվել, եթե դրա հիմքում ընկած չէ ազգային ինքնությունն ու պատմական հիշողությունը, որոնք իր հերթին կարող է խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ դառնալ ազգային երկխոսություն՝ ամրապնդելով պառլամենտի եւ պառլամենտական մշակույթի ինստիտուցիոնալ հիմքերը:

Պառլամենտական մշակույթի ձեւավորման եւ կայացման համար կարեւոր պայման է նաեւ իրական զսպումների և հակակշիռների համակարգը, որը հնարավորություն կտա նպաստել հանրային իշխանության և հասարակության միջև համագործակցությանը:

Զարգացած ժողովրդավարություններում խորհրդարանական մշակույթը դիտվում է նաեւ որպես քաղաքացիական հասարակությանը բնորոշելու նախադրյալ, որը ժամանակի մեջ տալիս է նաեւ քաղաքացիական հասարակության քաղաքական հասունության եւ արժեքային կողմնորոշիչների ողջ պատկերը:

Պառլամենտական մշակույթը որոշ քաղաքագետների կարծիքով ոչ թե պետական-քաղաքական ավանդույթ է, այլ՝ պետական կառավարման ձեւ՝ նաեւ նկատի ունենալով պետության կառավարման պառլամենտական ձեւը:

Ըստ այդ կարծիքների՝ պառլամենտական մշակույթը պետության կառավարման կազմակերպման եղանակ է, որի հիմքում ընկած է քաղաքական իշխանության ֆունկցիոնալ-կառուցվածքային համակարգը:

Ժողովրդավարական հաջող անցման բաղադրիչներից մեկը պառլամենտի՝ որպես վերահսկողական գործառույթի լիարժեք կիրարկումն է: Այս գործընթացում կարեւոր դերակատարում ունի նաեւ քաղաքացիական հասարակությունը՝ օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններով:

Անցման հաջողությունը եւ հատկապես՝ պառլամենտական մշակույթի կայացումը պայմանավորվում է նաեւ տվյալ հասարակության պետականամետ քաղաքական գիտակցմամբ, աշխարհընկալմամբ եւ քաղաքական արժեքային կողմնորոշիչներով:

Խորհրդարանական մշակույթը իր առաջին իմաստով խորհրդարանական էթիկան է, որը դիտվում է որպես սոցիալ-քաղաքական երևույթ և պայմանավորված է քաղաքական հարաբերություններով ու առանձահատկություններով:

Ժողովրդավարական փոխակերպման քաղաքական նախադրյալի՝ պառլամենտական մշակույթի ինստիտուցիոնալիզացիան քաղաքական հարաբերությունների եւ քաղաքական ժամանակի մոտարկման լավ չափորոշիչ է:

Քաղաքական զարգացումների եւ ճգնաժամերի համատեքստում, պառլամենտական մշակույթի զարգացման աստիճանը չափվում է հասարակության արժեքաբանական համակարգի կենսունակությամբ:

Խորհրդարանական մշակույթի անբաժան մի մաս է նաեւ լեգիտիմությունը, որը պայմանավորում է քաղաքական իշխանության սոցիալ-հոգեբանական վարքն ու իշխանության իրականացման փիլիսոփայությունը:

Ժողովրդավարական անցման անցում-համախմբում հարացույցի տրամաբանության մեջ մեծ նշանակություն ունի պառլամենտական մշակույթը, որն իր հերթին նաեւ նշանակում ՝ քաղաքական կուսակցությունների միջեւ շարունակական ու արդյունավետ երկխոսություն, վստահության ճգնաժամի հաղթահարում եւ այլն:

Խորհրդարանական մշակույթի կայացման համար անկյունաքարային նշանակություն ունեն քաղաքական էլիտայի, քաղաքացիական եւ ժողովրդավարական ինստիտուտների հարաբերությունները, հասարակության քաղաքական համոզմունքները, քաղաքական գիտակցման եւ ընկալունակության աստիճանը եւ այլն:

Ժողովրդավարական անցման պայմաններում պառլամենտական մշակույթը կարող է ստանձնել նաեւ հանրային-քաղաքական համերաշխություն ապահովողի ֆունկցիա, ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս՝ ապահովելով կուսակցությունների ժողովրդավարական կոնսոլիդացիա:

 

Սմբատ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՀՀ ՊԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031