Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազենի Ղարիբյանը «Կարինե» օպերետը խառնել է «Գայանե» բալետի հետ, իր պաշտոնն «անիծյալ» անվանել». բեմադրիչ

Մարտ 30,2019 19:22

«Սա խայտառակություն է ՀՀ-ի համար, քանի որ արձագանք է գտել աշխարհում»,- Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում այսօր մշակույթի գործիչների հավաքի ժամանակ հայտարարեց «Կարմեն» եւ «Տոսկա» օպերաների բեմադրիչ Նաիրե Ստեփանյանը: Թատրոնի արտիսները հավաքվել էին՝ բողոքելու Կոնստանտին Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կարատող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Օրբելյանն ազատվել է այդ պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում): Նաիրե Ստեփանյանն անդրադարձավ մարտի 29-ին թատրոնում Նազենի Ղարիբյան-արտիստներ հանդիպմանը:

«Հետաքրքրվեցի, թե ինչու չի հաճախել Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի պրեմիերաներին: Ասաց, որ իր գործը դժվար է, գործուղումների է եղել: Բայց մենք գիտենք, որ պրեմիերաների ժամանակ նա այստեղ է եղել: Ավելին՝ նա «Կարինե» օպերետը խառնեց «Գայանե» բալետի հետ: Նա չէր ճանաչում որեւէ վաստակավոր դերասանի: Նա «Օպերա» մուտք էր գործել միայն «Արշակ երկրորդը» տեսնելու համար, անգամ չգիտեր, թե տարվա ընթացքում քանի պրեմիերա ենք ունենում: Այսինքն, նա առհասարակ ծանոթ չէ այս կարեւոր մշակութային օղակի հետ»,-պատմեց բեմադրիչը:

Ապա նշեց, որ Նազենի Ղարիբյանը հետեւյալ նախադասությունն է ասել՝ «երբ ես եկա այս անիծյալ պաշտոնին…»: Ըստ Նաիրե Ստեփանյանի՝ Նազենի Ղարիբյանը չի սիրում իր աշխատանքը, ուստի պետք է հեռանա այդ պաշտոնից: «Օրբելյանի հեղինակության մասին խոսքերն ավելորդ են: Նա կշիռ ունի աշխարհով մեկ»,-ընդգծեց Նաիրե Ստեփանյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ օրենքին, նա համոզմունք հայտնեց, որ թատերական աշխարհում նման օրենք չի կարող լինել, եւ վկայակոչեց միջազգային թատերական աշխարհից օրինակներ, երբ անձը միաժամանակ տնօրեն է եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/301611300534953/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031