Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգակ» գրատանը կրկնակի տոն էր

Մարտ 30,2019 19:12

Այսօր «Զանգակ»  գրատանը մարդիկ տեսան և ճանաչեցին գրող Մհեր Մկրտչյանին, որը հայտնի է որպես ռեժիսոր և աչքի է ընկել իր ֆիլմերով։

Առիթը «Поцелуй пьяной обезьяны» գրքի շնորհանդեսն էր, որը կյանքի է կոչվել «Անտարես» հրատարակչության շնորհիվ։ «Ես պատիվ ունեմ այսօր ձեզ ներկայացնել Մհեր Մկրտչյանին ոչ թե որպես ռեժիսոր, այլ որպես պատանի գրող»,- ասաց «Անտարես»  հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։
Անդրադառնալով իրենց համագործակցությանը` ընդգծեց, որ սա հետաքրքիր փորձառություն էր համագործակցել արդեն ճանաչված մարդու հետ, որը գրական ասպարեզ մուտք գործելու ցանկություն ունի։
Վիպակի բովանդակությունը, գաղտնիքները, հեգնանքը, հումորը և կերպարները չբացահայտվեցին՝ ընթերցողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։
Մհեր Մկրտչյանը գրքի մասին խոսելու փոխարեն նախընտրեց կիսվել ներկաների հետ այսօրվա իր տպավորություններով։ Չթաքցնելով հուզմունքը` ասաց. «Ես առաջին անգամ եմ նման իրավիճակում։ Դրա համար մի քիչ վախեցած, բայց շնորհակալ եմ ձեզանից այստեղ լինելու համար»։
Գիրքն ունի նաև բավականին վառ գույներով զարդարված շապիկ, որի հեղինակն է Վիտալի Ասրիևը։
Գրատանը հավաքվել էին ոչ միայն ընթերցասերները, այլ նաև գրողի հարազատները, ընկերները, հայտնի և ճանաչված դեմքեր, քանի որ մարտի 30-ը պատահական ընտրված օր չէր։
Այսօր նաև Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է` հյուրասիրության և կրկնակի շնորհավորանքների առիթ։
Սոնա ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031