Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հանդիպումը մեծ փոփոխություն չբերեց. Ադրբեջանի դիրքորոշումն առավելապաշտական է». Տարոն Հովհաննիսյան

Մարտ 30,2019 17:36

«Չենք կարող շտապել և միայն այս հայտարարությունը դիտարկելով ասել, որ առհասարակ նման օրակարգ չի եղել: Միայն այն փաստը, որ ինչ- որ բան նշված չէ այդ հաղորդագրության մեջ,  չի կարող նշանակել, որ նման բան չի քննարկվել»,- «Զարկերակ» մամուլի ակումբում, անդրադառնալով Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին և քննադատություններին, թե այդ հանդիպման ընթացքում չեն արծարծվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, այսպես մեկնաբանեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ Տարոն Հովհաննիսյանի՝ հանդիպման կարևոր կետերից էր նաև հումանիտար ջանքերի մասին քննարկումը: Այս առիթով ասաց. «Չեմ հասկացել, թե ինչ հումանիտար ջանքերի մասին կարող է լինել խոսքը: Դա կարող է վերաբերել Ադրբեջանում պահվող հայազգի պատանդներին, օրինակ Կարեն Ղազարյանին, որին  20 տարի ազատազրկման դատապարտեցին կեղծ մեղադրանքներով»:

Դառնալով երկու հասարակություններին խաղաղության պատրաստելուն և այդ թեմայով քննարկումներին՝ Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը պահպանում է բոլոր նորմերը, բայց ադրբեջանական կողմը ՝ ոչ: Ադրբեջանի դասագրքերում կան բազմաթիվ հակահայկական, ատելության քարոզ պարունակող հայտարարություններ, որոնցով դաստիարակում են իրենց երեխաներին: Մանկապարտեզներում կազմակերպվում են բազում միոցառումներ, երբ այդ տարիքի երեխաները ինչ- որ ռազմաշունչ տեքստեր են արտասանում, խոսում պատերազմից: Խեղվում է հոգեբանությունը մանուկ տարիքից»:

Անդրադառնալով Վիեննայում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո կողմերի գնահատականներին՝ Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Գնահատականները դրական էին, սակայն Ադրբեջանի նախագահը փորձեց իրենց ուղերձները ներդնել, որ բանակցային ձևաչափում փոփոխություն չեղավ. բանակցում են ՀՀ-ն ու Ադրբեջանը: Սա ընդամենը Ալիևի սուբյեկտիվ մեկնաբանությունն է: Չէինք էլ կարող կարծել, որ այս հանդիպման ընթացքում որոշում կկայացվի կամ լուրջ առաջխաղացում կգրանցվի: Եվ իմ սուբյեկտիվ կածիքով՝ սա ցույց տվեց, որ շատ մեծ առաջընթաց չկա. կողմերը շարունակում են պահել իրենց դիրքորոշում: Ուստի այս հանդիպումը մեծ փոփոխություն չբերեց»:

Դառնալով ռազմական գործողությունների հավանականությանը՝ Տարոն Հովհաննիսյանն ասաց. «Ռազմական գործողությունների հավանակությունը միշտ կա: Կա հավանականություն, որ Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների: Թե դա երբ կլինի, ոչ ես կարող եմ ասել, ոչ այլ ոք, քանի որ դա բազում գործոններից է կախված, և ոչ միշտ են դրանք օբյեկտիվ գործոններ: Այս պահին քանի դեռ բանակցություններն ընթանում են, պայմանավորվածութուններ են ձեռք բերվում, հավանակությունը ավելի ցածր է ռազմական գործողությունների: Սակայն Ադրբեջանի դիրքորոշումն առավելապաշտական է. կամ ամեն ինչ կամ ոչինչ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031