ԱՄՆ այցի ընթացքում մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգության ապահովմանն ու խաղաղապահությանը, ինչպես նաև տարածաշրջանային իրադրությանը վերաբերվող հարցեր:
Անդրադառնալով միջազգային խաղաղարար առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցությանը, Դավիթ Տոնոյանը կարևորել է ԱՄՆ Գլոբալ խաղաղապահությանն ուղղված գործողությունների նախաձեռնության (GPOI) ծրագրի շրջանակներում իրականացվող աջակցությունը և դրա շարունակական բնույթը։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին իրազեկել է Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության որոշ մանրամասների մասին:
Կարդացեք նաև
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ