Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը պետք չէ կապել քաղաքական զարգացումների հետ․ Վարդան Արամյան

Մարտ 30,2019 13:42

ՀՀԿ-ի իմ անդամակցության դադարեցնելու հետ կապված այս օրերին տարատեսակ մեկնաբանություններ նետվեցին ասպարեզ. կցանկանայի հետագայում սպեկուլյացիաներից խուսափելու համար տեղեկացնել բոլորին.

1. ՀՀԿ իմ անդամակցության դադարեցումը որևէ կերպ պետք չէ կապել ոչ քաղաքական զարգացումների և ոչ էլ պետական համակարգ հետ վերադառնալու ենթադրյալ առաջարկների հետ:

2. Ես Նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո համագործակցում եմ միջազգային ֆինանսական կառույցների հետ և հանդես եմ գալիս որպես միջազգային փորձագետ պետական ֆինանսների կառավարման գծով:

3. Միջազգային ֆինանսական կառույցների կանոնների համաձայն (Code of Conduct և Code of Ethics) ինձ թույլատրված չէ պայմանագրի գործունեության ընթացքում և դրա ավարտից հետո առնվազն 1 տարի (սառեցման ժամանակահատված – cooling period) որևէ կերպ ներգրավվել քաղաքականության մեջ, բացի մասնագիտական գործունեությունից:

Հ.Գ. Պետական հատվածում իմ գործունեության ընթացքում երբեք դուրս չեմ եկել մասնագիտական շրջանակներից, իսկ այլ հարթություններում ազնիվ մարդկային հարաբերությունները եղել և լինելու են ինձ համար գերակա: Մնացեք խաղաղությամբ:

 

Վարդան ԱՐԱՄՅԱՆ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

https://www.facebook.com/vardan.aramyan/posts/10218314928682710

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031