ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»:
«Մենք խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
https://www.facebook.com/amerikayidzayn/videos/324444811608884/?__xts__[0]=68.ARAix_Ptvf672Ie24rJNqK5TL52KYTP2Hlmr3qFZxDHdcd3zczUpRmE3s8bU_IAeH-HPpRPhv6jS7vyfXKYzeIzKrf8m8b6NopPx3MPgeIK6z0skOjDa4hTc4w4eWgp5cRRnvUyoT9HIkYQqjTLz-gEH9qSb9BEpqAC3_YVH3g0d4s-1Fx_v5TSrzelosfzS4tBcUKqFqulXh4ajdpG0xLggQ29AROhGsVWU-gK6MLs4Epyj5BXaDRMM9RVIDmPLwyEkSqBa_1QQbk7af_AgOgCtHUQCHO27EnpcIhFaF7iQhecNcIECpOJ9BGQIilnGqcVwbovTBlZJbsETAqKlRT1rQDdhxwLnXvwdSg&__tn__=-R