ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հրազդանի, Գավառի, Սևանի, Եղվարդի, Կոտայքի, Իջևանի, Լոռու, Արթիկի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Տավուշի, Արագածի, Ախուրյանի, Նոյեմբերյանի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:
Արթիկի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Կարդացեք նաև
Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի ճանապարհներին բուք է:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ